Ռաուլը կգլխավորի «Ռեալի» պատանեկան թիմը
«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը մարզիչ է դառնալու:
40-ամյա իսպանացին ապրիլին կստանա մարզչական արտոնագիր, որից հետո կստանձնի արքայական ակումբի պատանեկան (մինչև 18 տ.) թիմի գլխավոր մարզչի ղեկը:
Ռաուլը նախորդ տարվանից ակտիվորեն մասնակցում է «Ռեալի» աշխատանքներին: Նա ուսումնասիրել է ակումբի երիտասարդական թիմերը, մասնակցել հիմնական թիմի մարզումներին, ինչպես նաև թիմի հետ ճանապարհորդել արտագնա խաղերին:
Որպես խաղացող Ռաուլը «Ռեալում» անցկացրել է 16 տարի՝ հանդես գալով 1994-2010 թվականներին: