Խոսեպ Գվարդիոլա. «Յուվենտուսը» «Բարսայի», «Ռեալի» ու «Բավարիայի» մակարդակի թիմ է
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Տուրինի «Յուվենտուսի» հետ դիմակայությանը:
«Մենք խաղալու ենք նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած թիմի հետ: . «Յուվենտուսը» գտնվում է «Բարսայի», «Ռեալի» ու «Բավարիայի» հետ նույն մակարդակի վրա է գտնվում և վերջին տարիներին գերիշխում է Իտալիայում:
Այդ թիմը հրաշալի հոգեբանություն ունի: Նրանք միշտ ցանկանում են միայն հաղթել: ՊՍԺ-ի հետ միասին «Յուվենտուսը» հնարավոր բոլոր մրցակիցներից ամենաուժեղն էր:
Մեզ սպասվում են երկու խելահեղ հանդիպում: Ուրախ կլինեմ Իտալիա վերադառնալ», ասել է Գվարդիոլան: