Թիլերսոնին վաղը Մոսկվայում բարդ բանակցություններ են սպասվում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայնը» գրում է. ««Մենք խոստանում ենք պատասխանատվության կանչել յուրաքանչյուրի, ով աշխարհի ցանկացած կետում անմեղ մարդկանց դեմ հանցանք կգործի»,- այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Իտալիայում անցնող Մեծ յոթնյակի արտգործնախարարների աջակցությունը ստանալուց հետո, ԱՄՆ-ի պետքարտուղարը չորեքշաբթի Մոսկվա կմեկնի, որտեղ կողմերին բարդ բանակցություններ են սպասվում:
«Հույս ունեմ, որ Ռուսաստանը լավ է մտածում Բաշար ալ-Ասադի հետ շարունակվող այս դաշինքի շուրջ, քանի որ նման յուրաքանչյուր սարսափելի հարձակումից հետո Ռուսաստանն ավելի է մոտենում պատասխանատվության որոշակի սահմանի»,- ասել է Թիլերսոնը:
Ռուսաստանի վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան չի կարող դադարեցնել Ասադի վարչակարգի աջակցությունը.
«Այս պահին ցանկացած փոփոխություն կընկալվի որպես ԱՄՆ-ի ճնշման տակ ընկրկում», - նշում է Միջազգային հարաբերությունների խորհուրդի վերլուծաբան Անդրեյ Կորտունովը:
Եթե կողմերին չհաջողվի գալ պայմանավորվածության, ապա Սիրիայի տարածքում հակամարտությունը կարող է ուղղակի բախումների բերել, որի արդյունքում ռուսական հակաօդային համակարգերը կփորձեն ոչնչացնել ամերիկյան ինքնաթիռ կամ հրթիռ: Իսկ դա բոլորովին այլ իրավիճակի կհանգեցնի»:
[b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]