Լավրովը Թիլերսոնին հայտարարել է, որ Սիրիայի բանակը Իդլիբում քիմիական զենք չի կիրառել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ զինուժի կատարած հարձակումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ [url=https://www.facebook.com/MIDRussia/posts/1014525091980265:0]ֆեյսբուքյան[/url] էջից:
Հեռախոսզրույցը նախաձեռնել էր ամերիկյան կողմը: Լավրովը նշել է, որ Սիրիայի բանակի կողմից ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի կիրառման մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը: Զրույցի ընթացքում կարևորվել է դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել իրավիճակի վերաբերյալ քնարկումները առաջիկա հանդիպման ժամանակ: