Մոսկվան ուզում է ամերիկա-ռուսական հարաբերություններում փոխադարձ շահերից բխող համագործակցության ոլորտներ գտնել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է սիրիական ճգնաժամի «քաղաքական լուծում»: Այս մասին նա ասել է [url=http://www.foxnews.com/politics/2017/04/09/mcmaster-trump-open-to-more-military-action-in-syria-but-seeks-political-solution.html]Fox News[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մաքմասթերը նշել է, որ Թրամփը ցանկանում է ամբողջ աշխարհը միասնաբար արձագանքի Ասադի գործողություններին, այդ թվում՝ Ասադի դաշնակիցներ Ռուսաստանն ու Իրանը:
Մաքմասթերը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն ընդառաջ է գնում «Մոսկվայի ցանկությանը»:
«Նրանք ուզում են ամերիկա-ռուսական հարաբերություններում փոխադարձ շահերից բխող համագործակցության ոլորտներ գտնել»,- հայտարարել է Թրամփի խորհրդականը: