Ռուսաստանը պետք է դադարի համառել Բաշար Ասադին պաշտպանելու հարցում. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում կրակի դադարեցման համար: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
«Ռուսաստանը պետք է դադարի համառել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանելու հարցում: Ես արդեն ասել եմ այդ մասին իմ ռուս գործընկերոջը: Ռուսաստանը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումը դադարեցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/07/1063806/]Հիշեցնենք[/url], որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայի կառավարական ավիաբազայի ուղղությամբ: 59 Tomahawk թևավոր հրթիռները արձակվել են Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավերից:
Այս բազայում, ըստ ամերիկյան իշխանությունների, տեղակայված են Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը: