Ջոն Քերին Բաշար Ասադին սպառնացել է ռազմական ներխուժմամբ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է ռազմական ներխուժմամբ, հաղորդում է Reuters-ը:
«Հիմա մենք գիտենք, որ Ասադի ռեժիմը չի ուղարկում քիմական զենքերն այնքան արագ ինչպես խոստացել էր: Ես ուզում եմ հիշեցնել Բաշար Ասադին, որ պայմանավորվածությունը, որը մենք հասել ենք Նյու Յորքում պարզ նշում է, որ եթե նորմերի խախտում կա ապա հասցեավորվում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածով», ասել է նա:
Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը թույլատրում է ուժ կիրառել եթե չեն իրականցվում մինչ այդ ընդունված պայմանավորվածությունները: