Ռուսաստանը գաղտնի բանակցություններ է վարում Բաշար Ասադին հեռացնելու շուրջ. Bloomberg
Ռուսաստանի իշխանություններն արդեն մի քանի ամիս է՝ բանակցություններ են վարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու շուրջ: Այդ մասին հայտնել է Bloomberg պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և սիրիական ընդդիմության իր իրազեկ դիվանագիտական աղբյուրներին:
Ըստ թերթի՝ բանակցությունները տարվում են առնվազն հունիս ամսից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Նայեֆ բին Աբդել Ազիզ ալ-Սաուդին, իսկ Սաուդյան Արաբիան հանդիսանում է Ասադի հիմնական մրցակիցը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: