Գերմանիան չի մասնակցի Սիրիայում ԱՄՆ հնարավոր նոր հարվածներին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը չեն մասնակցի Սիրիայում ն Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ' արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
«Մենք գործելու ենք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում»,- հավելել է նա: