Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ապրիլի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ «Ծրած հողեր» կոչվող հանդամասում, այրվել են մոտ 1000 քմ խոտածածկույթ և 2000 քմ թփուտներ, Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 4 հա, Լոռու մարզի Գուգարք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 500 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: