211652_close_icon
views-count59288 դիտում article-date 18:30 08-04-2017

Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի հերոսի անունը կրող դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց քառօրյա պատերազմի հերոսի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 7-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի առաջնագծում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ռաֆիկ Հակոբյանի անվամբ։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին առյուծ զինվորի ծնողները, հարազատները, դպրոցի անձնակազմը, Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության և ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները։ Կարմիր ժապավենը կտրեց Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը, որից հետո ելույթով հանդես եկան հերոսին ճանաչողները, նրա ընկերները, գյուղապետը, որից հետո դպրոցի սաները հանդես եկան կենդանի երաժշտությամբ։ Այն նվիրված էր ոչ միայն մերօրյա հերոսին, այլ նաև արցախյան ու քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կարմրաշենը հերոսական գյուղ է. բազմաթիվ հերոսներ է տվել, դպրոցն էլ կոչվում է առաջին հերոսի անունով, ու բոլորն ասում էին, որ ճիշտ է, նրանք այլևս մեզ հետ չեն, սակայն մենք նրանց բացակա չենք դնում, մենք հպարտանում ենք նրանցով և խոնարհվում նրանց ծնողների առջև։ Գյուղի երիտասարդ բնակիչներն էլ ասում էին. «Ճիշտ է, ցավում ենք, բայց նաև գլուխներս բարձր հպարտանում ենք, որ Կարմրաշենից ենք։ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ունենք բազմաթիվ հերոսներ ու բոլորի համար հպարտ ենք, այնպես որ մենք ջահելներով երբեք չենք հրաժարվի նման հերոսների բռնած ուղուց ու, ինչպես մեր մեծերն են ասում՝ լավագույն տղերքը հեռանում են, բայց նրանք մեզ համար չեն հեռացել, նրանք ամեն քայլափոխի մեզ հետ են»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր