42983 դիտում
18:20 22-12-2021
Ձեզ բացակա չենք դնի. Մեծ Պարնի գյուղի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց մեկ ընտանիքից հայրենիքին 3 զոհ տված հերոսների անուններով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Մեծ Պարնիի Մ.Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ՝ հայր եւ որդի Հովհաննես եւ Մանվել Քյասինյանների, ինչպես նաեւ Վարդան Աշուղաթոյանի անուններով:
Մինչ անվանակոչումը, դասասենյակը ամբողջովին հիմնանորոգվել է լոռեցի մեծ բարերար, Կաթնաջուր գյուղի բնակիչ, բազմաթիվ բարեգործությունների հեղինակ Արմեն Ավագյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով: Նրա ջանքերով դասասենյակը վերանորոգվել է, փոխվել են դռներն ու պատուհանները:
Միջոցառմանը ներկա էին հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Սպիտակի հոգեւոր հովիվը, ազատամարտիկներ, ուսուցիչներ, համագյուղացիներ:
Իր խոսքում դպրոցի տնօրեն Հրաչ Փիլոյանը անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների սխրանքներին, շնորհակալություն հայտնեց հայրենիքին հերոսներ տված ընտանիքներին՝ նշելով, որ իրենց հերոս զավակները եղել են եւ կմնան որպես հայրենասիրության վառ օրինակ:
Օրհնության խոսքով հանդես եկավ հոգեւոր հովիվը: Հայրենասիրական ելույթներով հանդես եկան դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Սուսաննա Սիմոնյանի գլխավորությամբ:
Քյասինյանների ընտանիքից Հովհաննես Մանվելի Քյասինյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 26-ին՝ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ Ժպտերես, բարի, ընկերասեր, չափազանց խելացի տղան տան միակ որդին էր, ունի երկու քույր։
2007 թվականից սովորել է Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցում, շատ էր սիրում շախմատը, մասնակցել է բազում մրցույթների։
2016 թվականին տեղափոխվել է Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց։
2019 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական համալսարան և նույն տարում, հուլիսի 10-ին զորակոչվել բանակ, 6 ամիս ծառայել է Մատաղիսում, հետո՝ տեղափոխվել Թալիշ։
Բանակում լինելով առաջատար զինվորներից՝ պարգևատրվել է «Քաջարի Մարտիկ» շքանշանով, խրախուսական պատվոգրերով։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եղել է 1 տարի 4 ամսվա ծառայող, 6 րդ օրը վիրավորվելով է թիկունքից և վիրավոր վիճակում կանգ չառնելով՝ մարտնչել է Թալիշում, հոր՝ Մանվել Քյասինյանի հետ:
Կռվի դաշտում մարտնչելիսմ երկրորդ վիրավորումն է ստացել արկի պայթյունից։
Հոր զոհվելուց 5 օր հետո որդուն գտել են նույն հիվանդանոցի հարեւան հիվանդասենյակում՝ կոմայի մեջ:
Որդին՝ Հովհաննես Քյասինյանը, մահացել է հոկտեմբերի 10-ին, հոր մահվան 7-րդ օրը:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Գթության Մայր» մեդալով, «6րդ պաշտպան անձնուրաց» մեդալով։
Վարդան Աշուղաթոյանը, ով Հովհաննեսի հարազատ մորեղվայրն էր, ծնվել է 2001թ. հունիսի 30-֊ին Լոռու Մարզի Մեծ Պարնի գյուղում, ուներ 6 քույր, տան միակ տղան էր։
2007 թ.-ից սովորել է գյուղի դպրոցում։ Օգնում էր բոլորին, ընկերասեր էր, բարի, կարեկցող, աշխատասեր։
2019թ. հուլիսի 10֊-ին իր քրոջ որդու՝ Հովհաննեսի հետ զորակոչվել է բանակ։
Ծառայել է N զորամասում՝ որպես հետախույզ։ Արցախյան երկրորդ գոյամարտի ժամանակ վիրավորվել է,սակայն կանգ չի առել և շարունակել է այդպես մարտնչել։
Զոհվել է հոկտեմբերի 14-֊ին։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գթության մայր» շքանշաններով։
Վարդան Աշուղաթոյանը զոհվել է քրոջ որդու մահվան 7-րդ օրը:
Հավելենք, որ բարերար Արմեն Ավագյանի նախաձեռնությամն ու միջոցներով սա միակ նմանատիպ բարեգործությունը չէ:
Նրա միջոցներով հիմնանորոգվել են նաեւ Կաթնաջուր համայնքի դպրոցի երեք դասասենյակները, որոնք եւս անվանակոչվել են նույն գյուղի այլ հերոսների անուններով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+