20048 դիտում
19:15 30-01-2017
Աշոցքի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց առյուծ զինվորի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում էին հավաքվել մեծ թվով տեղաբնակներ, աշակերտներ, նրանց ծնողները:
Այսուհետ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կկրի 2016թ.-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի անունը:
Հավաքվածները նշում էին, որ Շավարշը իր կյանքը նվիրաբերեց Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահելու գործում և մենք երբեք չենք մոռանա ու նրան «բացակա չենք դնի»:
Նա մյուս առյուծ ու առծիվ հերոս տղերքի նման գնաց ու միացավ հերոսներին: Հերոսներ, որոնցից ամեն մեկը մի պատմություն է:
Հավերժ փառք Շավարշին ու նրա նման բոլոր հայորդիներին:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+