32281 դիտում
19:37 16-11-2016
Երևանի թիվ 147 դպրոցի ՆԶՊ նորաստեղծ դասարանն անվանակոչվեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ոսկե Արծիվ շքանշանի ասպետ, Արցախի ազգային հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի դպրոցում տոն էր՝ կրթօջախի նորաաստեղծ ռազմագիտության դասարանը անվանակոչվեց նրա անունով:
Ռ. Աբաջյանի բարեկամներն ու ընկերները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների հետ մեկտեղ՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, հերոսացած հայորդու շիրիմի առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, որից հետո ուղևորվեցին նրա դպրոց:
Երևանի Քանաքեռ-զեյթուն համայնքում գտնվող 147 դպրոցում, որտեղ սովորել է նաև Ռ. Աբաջյանը, մեկնարկեց Արցախյան հերոսի ծննդյան 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունը:
Դպրոցի աշակերտների, ուսուցիչների և Պաշտպանության նախարարության «Զորական» համույթի համատեղ միջոցառումից հետո, ելույթի իրավունքը տրվեց բարձրաստիճան զինվորականներին, պաշտոնյաներին ու ազատամարտիկներին:
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ Յուրի Միքայելյանը, Ռոբերտ Աբաջյանի հայրիկին հանձնեց, ՂՊՎ սահմանած և Ռ. Աբաջյանին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը, ինչից հետո տեղի ունեցավ դպրոցի վերանորոգված, վերակահավորված և Ռ. Աբաջյանի անունով անվանակոչված ռազմագիտության դասարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
17972 դիտում
13:30 26-04-2017
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը