211652_close_icon
views-count4489 դիտում article-date 12:15 08-04-2017

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Փարիզում ցուցադրությունը կազմակերպվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աջակցությամբ։ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը տեղեկացնում է, որ Փարիզում ներկայացնելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի նաև Լիոն, Մարսել։ Ի դեպ, 2016-ի փետրվարին «Եղեռն՝ եղեռնից հետո»-ն ցուցադրվել է Եվրախորհրդարանում։ Այն 32 պաստառների միջոցով պատմում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների, եկեղեցիների վիճակը Ցեղասպանությունից առաջ և հետո` հանրությանը տեղեկացնելով մշակութային եղեռնի մասին, որն իրականացվել է թուրք ոճրագործների կողմից։ Նշենք, որ շրջիկ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում։ «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագիրն արժանացել է «Հայկյան-2015» հատուկ մրցանակի։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր