Եվրոպայի Լիգա. Այսօր «Շիրակը» կհյուրընկալվի շվեդական ԱԻԿ-ին
Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» Ստոկհոլմում հյուրնկալվելու է շվեդական ԱԻԿ-ին:
Հիշեցնենք, որ առաջին փուլում «Շիրակը» երկու հանդիպումների արդյունքով առավելության հասավ բոսնիական «Զրինսկայի» նկատմամբ՝ 2:0; 1:2:
ԱԻԿ-ը ներկայումս Շվեդիայի առաջնությունում 15-րդ տուրից հետո զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 7 միավորով ետ մնալով առաջատարից՝ «Գյոթեբորգից»: Հուլիսի 15-ին առաջնության վերջին տուրում թիմը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Սունդսվալին»:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Արմենիա TV» հեռուստաընկերությամբ: Հանդիպման գլխավոր մրցավարն է սլովակ Վլադիմիր Վնուկը: