Բացվելու է «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» ցուցահանդեսը
Ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրվել են ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանի կողմից՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:
Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ-ին՝ ադրբեջանական բանակի կողմից: