Դոնալդ Թրամփն ընդունել է Չինաստան այցելելու հրավերքը
ԱՄՆ-ի նախագահն ընդունել է Չինաստան պաշտոնական այց կատարելու Սի Ցզինպինի հրավերքը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, փոխանցում է BBC-ն։
Ժամեր առաջ նրանք հանդիպում են անցկացրել Թրամփի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո նստավայրում։
Նշվում է, որ չնայած ավելի վաղ Չինաստանի մասին ԱՄՆ-ի նախագահի հնչեցրած սուր արտահայտություններին, այս անգամ հանդիպումն անցել է թեթև մթնոլորտում, երկու երկրներիի ղեկավարներին հաջողվել է բանակցել «նոր ձևաչափով»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 100 օրերի ընթացքում մշակել Չինաստան ամերիկյան ապրանքների արտահանման ծավալը մեծացնելու ծրագիր։