Դոնալդ Թրամփը կայցելի Լեհաստան. նա ընդունել է հրավերքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Լեհաստան այցելելու հրավերքը, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի Լեհաստանի ծառայությունը։
Լեհաստանի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Կշիշտոֆ Շերսկին ներկա պահին գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպում է անցկացրել Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլիննի հետ։ Նա նախագահի անունից հրավիրել է Թրամփին հուլիսին այցելել Լեհաստան, որն էլ ընդունվել է։
Ֆլիննը վստահեցրել է Շերսկիին, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան կոնտիգենտի ներկայությունը հանդիսանում է լեհ-ամերիկյան կայուն հարաբերությունների նշան։