ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել «Ժնև-2»-ին մասնակցելու Իրանին ուղարկած հրավերքը
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել Ժնև-2 համաժողովին մասնակցելու վերաբերյալ Իրանին ուղարկված հրավերքը:
«Մենք հուսով ենք, որ այսօրվա իմ հայտարարություններից հետո կողմերը կկարողանան ուշադրությունը սևեռել կարևորագույն խնդրի՝ Սիրիայի ժողովրդի տանջանքները դադարեցնելու վրա»,-ընդգծել է նա:
Նեսիրկին խիստ քննադատության է ենթարկել Թեհրանին՝ վերջինիս կողմից Սիրիայի անցումային կառավարությանն աջակցելու առաջարկը մերժելու համար: Համաժողովին Իրանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու որոշումը ողջունվել է նաև Վաշինգտոնի կողմից: