Երևանի համար հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին. ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը:
Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն (ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, որ չանցան խորհրդարան, այս ընտրություններին այլևս չեն ցանկանում մասնակցել), սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավելի բերեն. բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]