211652_close_icon
views-count5928 դիտում article-date 13:52 30-05-2017

Հայտնի է, թե ովքեր են փոխարինելու «Ծառուկյան» դաշինքում մանդատից հրաժարվածներին

ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքում մանդատից հրաժարված Արտյոմ Ծառուկյանին, Խաչիկ Մանուկյանին և Հարություն Ղարագյոզյանին ԱԺ-ում կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հարցին, թե հնարավո՞ր են, արդյոք, «Ծառուկյան» դաշինքում նոր հրաժարականներ՝ մանդատից, Ի. Տոնոյանը պատասխանեց, որ ներկա պահին տեղեկություններ չունի։ «Ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր