2441 դիտում
10:30 06-04-2017
Ազգային ժողովում հանձնաժողովների ղեկավարների պաշտոնների համար պայքար է սկսվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։
Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։ Գևորգ Կոստանյանի համար սա դրսևորվելու բացառիկ ասպարեզ է։
Նա որոշել է ամեն գնով ստանձնել ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1989-1991 թթ. Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրենը և 1991 թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ցանկանում է ստանձնել ԱԺ տնտեսական հարցերի ղեկավարի պաշտոնը։
Նրան հասկացրել են, որ ԱԺ փոխխոսնակի աթոռին նա չի կարող վերադառնալ։ Այդ պաշտոնի պաշտոնական հավակնորդներ են համարվում Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8331 դիտում
10:34 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. «Հայկական ժամանակ»
4537 դիտում
15:42 26-05-2017
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների ցանկը
1215 դիտում
11:43 18-01-2019
Ազգային ժողովում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ քվեարկությունը
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»