Սարգիս Սահակյանը վերանվաճել է Արագածոտնի մարզպետ նշանակվելու իրավունքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը հնարավոր է դարձյալ նշանակվի մարզպետ, քանի որ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով առաջադրվել էր մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, ամենաշատ ձայներն է կարողացել հավաքել:
Բանն այն է, որ մինչ ընտրությունները պայմանավորվածություն է եղել, որ եթե նախկին մարզպետի եղբայրը հաղթի և առավելագույն ձայներն ապահովի ՀՀԿ-ի համար, նա դարձյալ կարող է մարզպետ դառնալու հույս ունենալ:
Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը ազատվեց պաշտոնից, երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում մարզպետի պորտֆելը հանձնվեց ՀՅԴ-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]