211652_close_icon
views-count1758 դիտում article-date 18:40 07-04-2017

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի երկու օձ

Ապրիլի 7-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր