211652_close_icon
views-count925 դիտում article-date 10:20 15-07-2023

Փրկարարները հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 4 շահմար, 1 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ

Հուլիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
 
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիր, Բերդ քաղաքներում, Արզնի, Լուսակերտ, Քարաշամբ, Ջրվեժ, Արգավանդ, Բյուրական, Կոշ և Մրգաշեն գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 4 շահմար, 1 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Նմանատիպ նյութեր