211652_close_icon
views-count640 դիտում article-date 10:00 19-08-2023

Փրկարարները հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 3 անհայտ տեսակի օձ

Օգոստոսի 16-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ Երևանում, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Հովք, Քասախ, Զովունի, Կարենիս, Ազատան, Կոթի և Շահումյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 շահմար, 1 գյուրզա, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր