Ապրիլի 7. Հյուսիսային պողոտայում բացօթյա ռոք համերգ է կայացել
Տոնական մեկամսյակի վերջին օրը նշանավորվել է նաև ռոք երաժշտության սիրահար կանանց և աղջիկների համար նախատեսված համերգով: Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգով ելույթ են ունեցել «Որդան Կարմիր» և «Նեմրա» ռոք խմբերը:
Ռոքի սիրահարներին հնարավորություն է ընձեռվել շուրջ 2 ժամ վայելելու երաժշտական սիրված ուղղության ելևէջները:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]