Անհավանական գոլ Բրազիլիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սուդամերիկանայի Գավաթի (Հարավային Ամերիկայի ակումբների համար իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը) «Սպորտ Ռեսիֆի» (Բրազիլիա)- «Դանուբիո» (Ուրուգվայ) խաղում (3:0) գրանցվել է բացառիկ գեղեցկության գոլ:
Հերթական գրոհի ժամանակ բրազիլական ակումբի ֆուտբոլիստները գոլը խփել են երեք «մկրատ» ոճի հարվածներից հետո: Ի վերջո գոլն իր հաշվին գրանցել է Դիեգո Սոուզան:



