Կրաուչը՝ Մեսիի գոլի մասին. Հանճար է, միայն նա կարող էր այդպիսի անհավանական գոլ խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գոլը՝ «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում (3:1):
«Նա պարզապես հանճար է: Աշխարհում միայն նա կարող է վեր կենալ խոտածածկից, երեք անհավանական շարժում կատարել և գրավել անկյունը», ասել է Կրաուչը:



