211652_close_icon
views-count1998 դիտում article-date 18:19 06-04-2017

Վաշինգոտնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել

Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել. Այս մասին տեղեկացնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3797762.html]«Ամերիկայի ձայն»[/url]–ը: Այստեղ ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին: Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանն տեղեկացրել է, որ գրադարանում տեղ են գտել 5000-ից ավելի հրատարակություններ և իրենք հույս ունեն դրանց թիվը մեծացնել: «Հայոց ցեղասպանության գրադարանը, ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից »,-ասել է դոկտոր Ռուբեն Ադալյանը: Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ: «Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,- հավելել է նա։ «Պապիկս տատիկիս՝ Դորոթի Մահչուպյանի եւ ցեղասպանության այլ ականատեսնրի հետ միասին վկայություն էին տվել 1990 թվականին՝ Սենատում: Թեև ցեղասպանության 75 ամյակին նվիրված այդ վկայությունները չհանգեցրին ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը, այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք այնքան մինչև ավելի լավ արդյունքների հասնենք»,- ասաց Ստեփան Քաթանջյանը: Գրադարանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը: «Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոն-գրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է: Նախ` այդպիսի կենտրոնի բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, երկրորդը՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպումների և քննարկումների վայր, ինչպես նաև համադրված աշխատանքներ կազմակերպելու կենտրոն: Դա ավելին է քան գրադարանն և տեղեկատու կենտրոնը»,- ասել է Հայկ Դեմոյանը:

Նմանատիպ նյութեր