Կողոպուտ՝ Լուվրում. գողացել են Նապոլեոնի և Ժոզեֆինայի հավաքածուի 9 զարդ
Ֆրանսիայում գտնվող Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ թանգարանը բացելու ժամանակ։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Գողերը, ենթադրաբար, թանգարան են մտել Սեն գետի կողմից, բեռնատար վերելակով բարձրացել են, կոտրել պատուհանները և մտել հավաքածուն պարունակող սենյակ։ Զինված անձինք, նախնական տեղեկություններով, գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից 9 իր՝ վզնոց, կրծքազարդ և թագ։