Ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով առաջիկայում նախատեսվող թուրքմենական պատվիրակության այցին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է ամփոփել բանակցային նյութերը:
«Ամփոփում եք ամբողջ նյութերը: Ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են: Արտաքին գործերի նախարարության միջոցով ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք»:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են այցելություններ նախարարություններ, որտեղ կներկայացվեն գերատեսչությունների խնդիրներն ու անելիքները: