2326 դիտում
23:16 10-05-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպանն ու «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկել են ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպեց Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ:
Գառնիկ Բադալյանը և Դովրան Սաբուրովը համամիտ էին, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հաղորդակցության, այդ թվում օդային բնագավառում համագործակցությունը, որի ակտիվացումը կհանգեցնի երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը, արևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
ՀՀ դեսպանը և «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկեցին ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով 2018թ. ընդհատված Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաև Երևանը հայաշատ այլ երկրների հետ կապող չվերթների կազմակերպման հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
18:37 27-10-2021
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Այս բաժնից
481 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
625 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1096 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը