Մհեր Սեդրակյանը պատրաստվում է արտագաղթել Ամերիկա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որևէ ուժի ցուցակում: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]