Առաջիկայում պատգամավոր Մհեր Սեդրակյանը կզրկվի որոշակի հնարավորություններից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն։ Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամները, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից։
Երեկ հայտնի ղարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը։ Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից։ Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին Դավիթ Սեդրակյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]