Երևանում կխստացվի ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի նկատմամբ հսկողությունը
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել հսկողությունն ու շարունակել պարբերաբար հանրությանն իրազեկել ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերում նախատեսված տույժերի մասին:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]