Ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է լինելու
Այս տարվա ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է լինելու, փոխարենը աշխատանքային կլինի մայիսի 6-ը։
Որոշումը ներառված է կառավարության՝ ապրիլի 6-ին կայանալիք նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին նշվում է Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, իսկ տաղավար տոնին հաջորդում է Մեռելոցը։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո Մեռելոցները ոչ աշխատանքային են դարձել։