Գործադիրը որոշել է ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 2015թ. ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 11-ը՝ շաբաթ օրը:
Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: