Ռեյտինգային թեկնածուներն ահռելի գումարներ են ծախսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռեյտինգային հիմնական թեկնածուներն այս ընտրություններում ահռելի գումարներ են ծախսել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն ՍԱՍ-ի Արտակը՝ նույն ինքը՝ Արտակ Սարգսյանը, 5 մլն դոլար է ներդրել ընտրական գործընթացի համար:
Այս գումարը ծախսվել է և ընտրական շտաբներ բացելու, աշխատավարձեր տալու, քարոզարշավի համար, և որպես ընտրակաշառքը:
Նկատենք, որ չնայած այս ամենին, նա 12 հազար 27 ձայն է ստացել՝ զիջելով Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին, որը հավաքել է 18 հազար 532 քվե»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]