Կառավարությունը խոշոր գումարներ է ծախսել բարձրախոսներ գնելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնից գնել է խոսափողերի եւ բարձրախոսների հավաքածուներ: Այս նպատակով Կառավարությունը պետական բյուջեից ծախսել է 41 մլն 310 հազար դրամ: Համապատասխան պայմանագիրը Կառավարության աշխատակազմը «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ կնքել է օգոստոսի 24-ին:
Ըստ այդմ, կառավարության աշխատակազմը 3 մլն 110 հազար դրամով գնել է մեկ կառավարման թվային հանգույց, իսկ ղեկավարի մեկ խոսափողի հանգույցն արժեցել է 700 հազար դրամ: Այնուամենայնիվ, տարօրինակ է, թե կառավարությունն ինչու է նման ծախսեր կատարում»: