211652_close_icon
views-count60340 դիտում article-date 21:52 03-04-2017

Հայտնի են ՀՀԿ-ի 27 ռեյտինգային պատգամավորները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արել է նախնական հաշվարկները, համաձայն որի՝ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58 պատգամավոր, այդ 58 պատգամավորներից 3-ը կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ եզդիների, ասորիների և քրդերի ներկայացուցիչներից: ՀՀԿ-ն առանց ազգային փոքրամասնությունների կստանա 55 մանդատ, ըստ ընտրական օրենսգրքի՝ 28 պատգամավորներ կընտրվեն համապետական ցուցակից: ՀՀԿ-ից համամասնական ցուցակի 28 համարները կընտրվեն պատգամավոր, իսկ 27 տեղերը կբաշխվեն արդեն ընտրատարածքներից: Հաշվի առնելով նախնական տվյալները՝ ՀՀԿ-ն կունենա հետևյալ պատկերը. Թիվ 1 ընտրատարածքից 2 պատգամավոր, Թիվ 2 ընտրատարածքից՝ 2 պատգամավոր, Թիվ 3 ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, Թիվ 4-ից՝ 2 պատգամավոր: Այսինքն՝ Երևանում ՀՀԿ-ն կունենա 9 պատգամավոր: Արարատի մարզից կունենա 3 պատգամավոր, Արմավիրից՝ 2 պատգամավոր, Կոտայքից՝ 2 պատգամավոր, Շիրակից՝ 2 պատգամավոր, Արագածոտնից՝ 1 պատգամավոր, Լոռիից՝ 3 պատգամավոր, Տավուշից՝ 1 պատգամավոր, Գեղարքունիքից՝ 2 պատգամավոր, Սյունիքից, Վայոց ձորից՝ 2 պատգամավոր: Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը: Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը: Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը: Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը: Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը: Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը: Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը: Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է: Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը: Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը: Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը: Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր