4530 դիտում
10:48 13-01-2017
Միհրան Պողոսյանի քեռորդին ձգտում է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքը» նախորդ տարի գրել էր, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ Վահան Հարությունյանը, մեր տեղեկություններով, պատգամավոր դառնալու ախորժակ ունի։ Ամանորին Չարենցավանում ապրող մի շարք սոցիալապես անապահովներին, ժողովրդական խոսքով ասած, եղ ու բրինձ են բաժանել, իսկ մանկապարտեզների երեխաներին՝ ամանորյա տոպրակներ նվիրել։ Իսկ ահա ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը ՀՀԿ-ի համագումարում «Իրավունքի» հետ զրույցում չէր հերքել պատգամավոր դառնալու մասին լուրերը։
«Ասկե գրուպ» ընկերության, «Ամրանի» արտադրության գործարանի սեփականատեր Միհրանի քեռու որդի Վահան Հարությունյանը, շատ է ձգտում հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, ուստի դեռ շարունակում է իր բարեգործությունները Չարենցավանում։ Նշենք, որ վերոնշյալ գործարանը ունի մի քանի տարվա պատմություն և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործարանի աշխատակիցները, եթե նախկինում ստացել են մոտ 200 հազար դրամ աշխատավարձ, ինչ-ինչ պատճառներով այն նվազել է՝ հասնելով մոտ 90 հազար դրամի։ Այլընտրանք չունենալով՝ քաղաքացիները սուսուփուս շարունակում են աշխատել այդ գործարանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5759 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
1867 դիտում
10:27 12-07-2016
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն. «Իրատես»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան