211652_close_icon
views-count1843 դիտում article-date 10:27 12-07-2016

ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձևաչափի» առնչությամբ, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ անվնաս»: Ընդ որում, ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին և թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները: Սա, իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր