45072 դիտում
21:32 03-04-2017
«Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի բնից է». Էդ չէի՞ր, Հրաչ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն իր ընթերցողներին է ներկայացնում նամակ, որը ստացել է մի խումբ էջմիածնեցիներից.
«Դեռ վերջերս էր՝ 2016-ի սեպտեմբերին, երբ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը լոփո-լոփո խոսում էր, թե իբր 8 000 էջմիածնեցի իրեն խնդրել է, որ թեկնածությունը առաջադրի քաղաքապետի ընտրություններում, թե իբր ինքը աստղաբաշխական քանակի ձայներ կտաներ, բայց իր թեկնածությունը չգրանցեցին։
Մի կողմ թողնենք, որ Հրաչը կամավոր էր ընտրել քաղաքական բոմժի կարգավիճակը՝ թղթերով ներկայացնելով, թե իբր ինքը տուն-տեղ չունի, որ պետությանը չտված պարտքերը չվերադարձնի։
Բայց երեկվա ԱԺ ընտրություններին էլ հո իր թեկնածությունը գրանցեցին։ Դե թող ստանար իր ձայները։ Ուրեմն նախկին քաղաքապետն ամբողջ Էջմիածին քաղաքում ստացել է ընդամենը 200 քվե։ Որովհետեւ էջմիածնեցիները հիշում են, որ Հրաչիկ Աբգարյանն ամբողջ Էջմիածինը վաճառել է՝ մանկապարտեզները, թանգարանները, մարզադաշտը, մայթերը, քաղաքապետարանի տրանսպորտային պարկը...
Կերա՞ր Հրաչ, էդ չէի՞ր։ 200 ձայն հարազատ քաղաքում՝ ինչպես ինքդ կարտահայտվեիր։ Դե գինդ իմացիր»։
Նմանատիպ նյութեր
53891 դիտում
17:52 20-07-2018
Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է. մեղադրանքներն ընդդեմ Ա. Թարվերդյանի հակառակ շրջադարձն են ստանում
2677 դիտում
09:53 21-03-2017
Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդուն անվանակոչվել են Հրաչ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ