211652_close_icon
views-count1436 դիտում article-date 08:40 19-11-2014

Այնտեղ, որտեղ քաղաքական շահերի հոտ է գալիս, խոսք չի կարող լինել հայրենասիրական դաստիարակության մասին. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա համարի առաջնորդողում կարդում ենք. «Երբ 90-ականների առաջին կեսից այն ժամանակվա կրթության նախարար Աշոտ Բլեյանը արգելել էր ցածր դասարաններում ժամանակ «բեմադրել» Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, «հայրենասեր հասարակայնություննը» ընդվզել էր՝ Բլեյանին անվանելով «Աբդուլ Համիդ» և «Թալեաթ»: Նախարարը պարզապես դեմ էր, որ երեխաներն առաջին դասարանից արտասանեն Սևակի տողերն առանց հասկանալու: Բայց պետք է ընդունել, որ վակուումը մնում է: Ինչո՞վ փոխարինել հոկտեմբերիկներին, պիոներներին, կոմերիտականներին: Պատանի նժդեհականներո՞վ, պատանի երկրապահներո՞վ: Վստահ չեմ։ «Երկրապահ» անունը, մեղմ ասած, անբիծ չէ: Այնտեղ, որտեղ քաղաքական և, հետևաբար, տնտեսական շահերի հոտ է գալիս, այդտեղ խոսք չի կարող լինել հայրենասիրական դաստիարակության մասին»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր