Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդուն անվանակոչվել են Հրաչ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կեսգիշերին մոտ, ժամը 23.55-ին, ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդին, որին անվանակոչել են Հրաչ։ Փոքրիկը ծնվել է հորեղբոր ծննդյան օրը։ Երեկ Հրաչ Գալստյանը կդառնար 26 տարեկան։
«Ծնվեց մարտի 20-ին ժամը 23:55-ին այսինքն եղբորս ծնունդի օրը, ոնց որ ուզում էինք։ Դե այդպես էլ լինելու էր»,- մեզ հետ զրույցում ուրախությամբ նշեց լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբայրը Աղասի Գալստյանը։ Փոքրիկ Հրաչը լույս աշխարհ է եկել Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում 3 կգ 800 գրամ քաշով։ Գալստյանները փոխանցում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։
«Դեռ տղայիս չեմ տեսել, բայց գիտեմ, որ Հրաչին է նման լինելու և արտաքնապես և հայրենասիրությամբ։ Ես ուզում եմ, որ իմ եղբոր գործը իմ տղան շարունակի»,- ասաց Աղասի Գալստյանը։ Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը զոհվել էր Թալիշում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]