Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. ԱԳՆ
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին Twitter–ում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063425/]պայթյունը [/url]տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմանում։ Զոհվել է 10, վիրավորվել առնվազն 20 մարդ։
Քաղաքապետարանից հայտնել են 50 տուժածների մասին։ Հետագայում հայտնել են նաև մեկ այլ կայանում՝ «Ապստամբության հրապարակում», պայթուցիկ սարքի վնասազերծման մասին։