211652_close_icon
views-count97998 դիտում article-date 20:12 03-04-2017

Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. մայրը պատշգամբում հայտնաբերել է 17-ամյա տղայի կախված դին

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Մ. Գ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ. կամ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել, կամ էլ պատշգամբում պարապմունքի ժամանակ հայտնվել է պարանի մեջ և այն ձգվել է, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգության: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը, ում աղմուկի վրա այդ պահին նրանց տան մոտով անցնելիս է եղել գյուղապետի որդին: Վերջինը կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Այս պահին գյուղ են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր