28041 դիտում
16:25 07-04-2017
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. 68-ամյա կինը քացախաթթու խմելու միջոցով ինքնասպան է եղել
Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի բնակչուհի, 68-ամյա Գյոզալ Հարությունյանն էր, ով իրենց տանը քացախաթթու խմելու միջոցով փորձել է կյանքին վերջ տալ։
Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանն ամուսնացած չէր, բնակվում էր հաշմանդամ քրոջ հետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
98094 դիտում
20:12 03-04-2017
Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում. մայրը պատշգամբում հայտնաբերել է 17-ամյա տղայի կախված դին
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)